Մանչեսթեր Յունայթեդը կոտրեց Հալ Սիթիի դիմադրությունը (տեսանյութ)
Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթել է «Հալ Սիթիին»։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել 60-րդ րոպեին՝ զգալիորեն սրելով մանչեսթերցիների խաղը։ Նրա վտանգավոր անցումները կանգնեցնելու համար դեղին քարտ են ստացել երկու մրցակիցներ։ Ավելացված ժամանակի երրորդ րոպեին Ուեյն Ռունիի հիանալի անցումից հետո աչքի է ընկել Մարկուս Ռաշֆորդը՝ գրավելով դատարկ դարպասը։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակած 9 միավորով «Չելսիի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։