Ծաղկահովիտ գյուղում քամու հետևանքով տանիքներ են վնասվել
Օգոստոսի 27-ին` ժամը 19:48-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:30-ից մինչև 18:00-ն Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում տեղացած կարկուտի, անձրևի և ուժեղ քամու հետևանքով վնասվել են տան տանիքներ և հացահատիկի մշակաբույսեր. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Կազմվել է հանձնաժողով վնասի չափերը որոշելու համար: