Ուկրաինայի նախագահը զանգահարել է «Եվրատեսիլ» մրցույթի հաղթող երգչուհի Ջամալային
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն զանգահարել է «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի հաղթող Ջամալային և շնորհավորել նրան ծննդյան տոնի կապակցությամբ, գրում է segodnya.ua-ն:
«Քո անկրկնելի ձայնը դարձել է Ուկրաինայի այցեքարտերից մեկը: Այդ ձայնում միաձուլվել են մի ժողովրդի ուժը և գեղեցկությունը, հպարտությունը և ցավը»,- գրել է Պորոշենկոն ֆեյսբուքյան իր էջում:
Նշվում էր, որ Ջամալան 3-սենյականոց բնակարան է ստացել Կիևում: Համապատասխան հանձնարարականը ստորագրել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն օգոստոսի 22-ին: