Երևանում ՌԴ քաղաքացու ձերբակալությունը տեղի է ունեցել միջազգային նորմերի խախտումներով. ՌԴ հասարակական պալատ
ՌԴ հասարակական պալատի անդամ, հասարակական դիվանագիտության զարգացման և արտերկրում համերկրացիների աջակցության հարցով հանձնաժողովի նախագահ Ելենա Սուտորմինան հայտարարել է, որ ԱՄՆ-ի պահանջով Երևանում ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալությունը միջազգային նորմերի խախտում է, փոխանցում է РИА Новости-ն:
«Այն, որ Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, ամեն տեսակի միջազգային նորմերի խախտում է, քանի որ եթե կան պահանջներ նրա հանդեպ, դրանք պետք է հաղորդվեն Ռուսաստանին և հետո ՌԴ համապատասխան կառույցներին և օրգաններին: Եվ պահանջվեն, որ Ինտերպոլի ուղղությամբ իրականացվի այդ ձերբակալությունը` օբյեկտիվ տվյալների հիման վրա»,- ասել է Սուտորմինան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանի օդանավակայանում 30-ամյա ՌԴ քաղաքացի է ձերբակալվել, որը մեղադրվում է փողերի լվացման և տեխնոլոգիաներ փոխանցելու համար, իսկ ԱՄՆ Պետդեպը դեռ չի մեկնաբանում ձերբակալությունը։