Յուվենտուսը դժվարությամբ հաղթել է Լացիոյին (տեսանյութ)
Իտալիայի առաջնության երկրորդ տուրում գործող չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Լացիոյին»։
Հռոմում կայացած խաղի միակ գնդակը 66-րդ րոպեին խփել է Սամի Խեդիրան։
Նշենք, որ սա Մասիմիլիանո Ալեգրիի թիմի երկրորդ անընդմեջ հաղթանակն է։ «Լացիոն» ունի երեք միավոր։