Թուրքիան օդային հարվածներ է հասցրել Սիրիայում քրդերի դիրքերին
Թուրքական զինուժը Սիրիայում սկսել է F16 կործանիչների օգնությամբ օդային հարվածներ հասցնել քրդական YPG-ի (Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատները) դիրքերին, հաղորդում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:
Գործողությունները տեղի են ունենում սիրիական Թըլեմարնե գյուղի մոտակայքում, որը գտնվում է Ջերաբլուսից 8կմ դեպի արևելք:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում:
Ավելի ուշ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Թուրքիայի հանրային TRT հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել էր՝ «Բոլոր կարևոր կետերից՝ այդ թվում և Ջերաբլուսից, YPG-ն և PYD -ը պետք է մաքրվեն»: