Իտալիա - Ֆրանսիա խաղում կկիրառվի տեսակրկնապատկերի մեխանիզմը
Իտալիայի և Ֆրանսիայի հավաքականները սեպտեմբերի 1-ին ընկերական հանդիպում կանցկացնեն:
ՖԻՖԱ-ն այդ խաղում առաջին անգամ կկիրառի տեսակրկնապատկերների մեխանիզմը:
«Հատուկ փորձ է լինելու: Լրացուցիչ մրցավարը հանդիպումը սպասարկողին կտրամադրի ինֆորմացիան»,- նշված է ՖԻՖԱ-ի հայտարարությունում:
Իտալիա - Ֆրանսիա հանդիպումը կայանալու է Բարիում:
Հունիսին Գերմանիան, Հոլանդիան, ԱՄՆ-ն, Պորտուգալիան համաձայնել էին կիրառել այդ մեխանիզմը: