Ռեալ - Սելտա հանդիպման մեկնարկից առաջ լռության րոպե կլինի
Իսպանիայի առաջնության 2-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալի «Սելտային»:
Այդ խաղի մեկնարկից առաջ լռության րոպե կլինի,- հայտնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը:
Լռության րոպեն կրկին կհիշատակի Իտալիայի Ամատրիչե քաղաքում աղետից զոհվածների հիշատակը:
Երկրաշարժի հետևանքով Իտալիայում զոհերի թիվը գերազանցում է 250-ը, իսկ վիրավորներինը՝ 400-ը:
«Ռեալ» - «Սելտա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:15-ին: