Ճապոնիան մտադիր է մինչև 2018 թվականը 30 միլիարդ դոլար ներդնել Աֆրիկայում
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Ճապոնիան մտադիր է աֆրիկյան երկրների տնտեսությունում մինչև 2018 թվականը մոտ 30 միլիարդ դոլար ներդնել։
«Ես ակնկալում եմ, որ մասնավոր հատվածի ներդրումների հետ մեկտեղ ընդհանուր գումարը կկազմի 30 միլիարդ դոլար»,- ասել է վարչապետը Աֆրիկայի զարգացմանն ուղղված կոնֆերանսի բացման արարողության ժամանակ Քենիայում:
Ինչպես նշում է AFP-ը, կոնֆերանսի ընթացքում Սինձո Աբեն հանդիպումներ է ունեցել աֆրիկյան երկրների ղեկավարների հետ, որոնց թվում եղել են Քենիայի նախագահ Ուհուրու Քենիատան և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյքոբ Զուման:
Վարչապետը մանրամասնել է, որ գումարից 10 միլիարդ դոլար կուղղվի ենթակառուցվածքների զարգացմանը: