Ֆրանսիայի Գերագույն դատարանը կասեցրել է բուրկինի կրելու արգելքը
Ֆրանսիայի Պետական խորհուրդը (երկրի գերագույն դատական հաստատությունը) կասեցրել է բուրկինի (մուսուլմանուհիների լողազգեստ) կրելու արգելքը այնքան ժամանակ, քանի դեռ դատական որոշում չի կայացվել բուրկինի կրելու օրինականության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Meduza գործակալությունը` վկայակոչելով ֆրանսիական աղբյուրը:
Պետական խորհուրդ բողոքով դիմել էին մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ: Նրանք հույս ունեն բողոքարկել բուրկինի կրելու արգելքը, որը Ֆրանսիայի մի շարք առողջարանային քաղաքներում գործում է օգոստոսի սկզբից:
Թե երբ է կայացվելու բուրկինի կրելու հարցի շուրջ դատարանի վերջնական որոշումը, չի հաղորդվում: