Մենք բաց և հրապարակային մրցակցության կողմնակից ենք․ Էդուարդ Շարմազանովը ՏԻՄ ընտրությունների մասին
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հաստատել է Վանաձորի և Գյումրիի ավագանու ընտրությունների նախընտրական ցուցակը, 99 հոգուց բաղկացած կլինի Գյումրիի ավագանու ցուցակը Սամվել Բալասանյանի գլխավորությամբ, Վանաձորում 68 հոգուց բաղկացած կլինի կուսակցության համամասնական ցուցակը՝ Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ՀՀԿ գերագույն մարմնի նիստից հետո ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք բաց և հրապարակային մրցակցության կողմնակից ենք և ակնկալում ենք, որ քաղաքական մրցակցությունը կլինի շատ բարձր և թե´ վանաձորցիները, թե´ գյումրեցիները կընտրեն այն կուսակցություններին, թեկնածուներին, ում կվստահեն իրենց քաղաքների կառավարումն առաջիկա տարիների ընթացքում»,֊- նշեց Շարմազանովը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: