ՀՀԿ-ն դրական և արդյունավետ է գնահատում վերջերս կայացած Սերժ Սարգսյան- Վլադիմիր Պուտին հանդիպումը․ Է․ Շարմազանով
Ընդհանուր առմամբ ՀՀԿ-ն դրական և արդյունավետ է գնահատում վերջերս կայացած Սերժ Սարգսյան- Վլադիմիր Պուտին հանդիպումը՝ թե´ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների զարգացման առումով, թե´ ձեռք բերված պայմանավորվածությունների: Այս մասին լրագրողների հետ զրույցում ՀՀԿ գերագույն մարմնի նիստից հետո ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ասուլիսի ժամանակ նա անդրադարձավ նաև վերջերս ՀՀ նախագահի Բրազիլիա կատարած պաշտոնական այցին, որի ժամանակ հանդիպել է Բրազիլիայի ղեկավարության, հայ համայնքի ներկայացուցիչների հետ, մասնակցել Բրազիլիայում ՀՀ դեսպանատան հիմնարկեքի արարողությանը: