Ողջ մարզական աշխարհը գիտի՝ Միհրան Հարությունյանը հաղթել է․Էդուարդ Շարմազանով
Ողջ մարզական աշխարհն էլ գիտի, որ Միհրան Հարությունյանը հաղթել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ՀՀԿ գերագույն մարմնի նիստից հետո ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ շնորհավորելով Օլիմպիական խաղերում Հայաստանի մասնակիցներին, հաղթողներին ու մրցանակակիրներին:
«Մենք ոչ թե մեկ, այլ երկու Օլիմպիական չեմպիոն ունենք՝ Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանը: Եվ եթե մենք հաշվի առնենք, որ ունենք երկու չեմպիոն, ապա այս դեպքում մենք առաջ ենք անցնում Թուրքիայից ու Ադրբեջանից»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը: