Գերմանիայից Էրմիտաժ է բերվել Յան Վերմերի կտավը
Ռուսաստանի Պետական Էրմիտաժ է բերվել հոլանդացի գեղանկարիչ Յան Վերմերի «Աշխարհագրագետ» կտավը, հաղորդում է ТАСС-ը:
Նշվում է, որ գերմանական Մայնի Ֆրանկֆուրտի Շտեդել թանգարանը կտավը ժամանակավոր ցուցահանդեսի համար տրամադրել է պետերբուրգյան թանգարանին:
Էրմիտաժի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ներկա դրությամբ սա Ռուսաստանում Վերմերին տեսնելու միակ հնարավորությունն է, քանի որ նկարչի աշխատանքները ներկայացված չեն ռուսաստանյան որևէ թանգարանում: