Ինչ է տեղի ունենում մեր օրգանիզմում մեկ գավաթ սուրճ ըմպելուց հետո
Շատերիս համար սուրճ ըմպելու գործընթացն իրական ավանդույթ է: Իրենց սիրելի ըմպելիքը վայելելիս մարդիկ տարբեր իրավիճակներ են պատկերացնում` կատարյալ լռություն, զրույց ընկերների հետ կամ ընտանեկան շրջապատում:
Այս մասին գրում է AdMe.ru-ն` ներկայացնելով նաև, թե ինչ ազդեցություն է ունենում մեկ գավաթ սուրճը մեր օրգանիզմի վրա:
Ըմպելուց 10 րոպե անց: Կոֆեինը հայտնվում է արյան մեջ, արագացնում է սրտխփոցը և բարձրացնում է արյան ճնշումը:
Ըմպելուց 20 րոպե անց: Ուժեղանում է կենտրոնացումը, որոշումներ կայացնելն ու խնդիրները լուծելը ավելի հեշտ է դառնում, նվազում է հոգնածության զգացողությունը:
Ըմպելուց 30 րոպե անց: Ադրենալին է արտադրվում, որը էներգիա է հաղորդում, և զգալիորեն բարելավվում է տեսողությունը:
Ըմպելուց 40 րոպե անց: Բարձրանում է սերոտոնինի մակարդակը, ինչը զգալիորեն կարգավորում է շարժական նեյրոնների և մկանների աշխատանքը:
Ըմպելուց 4 ժամ անց: Էներգիայի արտադրման արդյունքում ճարպերի տարրալուծում է տեղի ունենում, եթե նույնիսկ նստած ենք լինում: Ստամոքսահյութ է արտադրվում:
Ըմպելուց 6 ժամ անց: Ակտիվանում է միզամուղ հատկությունը, ջրի հետ օրգանիզմից դուրս են գալիս որոշ վիտամիններ և միկրոտարրեր: