Գերմանիան 2016-ին մինչև 400.000 փախստականի ժամանում է սպասում
Գերմանիան 2016-ին սպասում է 300.000-400.000 փախստականների ժամանման, ինչը 2/3-ով քիչ է, քան 2015-ին, հայտնել են աշխատաշուկայի և մասնագիտությունների վերլուծությունների Նյուրնբերգի ինստիտուտի գիտնականները, փոխանցում է РИА Новости-ն:
Համաձայն գիտնականների գնահատականի` 2016թ. ապրիլից Գերմանիան ընդունում է ամսական մոտ 16.000 փախստական: Նշվում է, որ նախորդ տարի միայն նոյեմբերին Գերմանիա է ժամանել մոտ 200.000 փախստական:
Հետազոտողների գնահատականներով, մինչև ընթացիկ տարվա վերջ աշխատունակ փախստականների քանակը, ովքեր աշխատանքի թույլտվություն են ստացել, կկազմի մոտ 160.000: Ժամանակի ընթացքում այդ թիվը կավելանա մինչև 700.000:
Նշվում է, որ կանխատեսումն արվել է հաշվի առնելով ներկայիս քաղաքական իրավիճակը և կպահպանի իր արդիականությունը, եթե պայմանները մնան անփոփոխ: