Բուլղարիայում կընդարձակվի Հարմանլիի փախստականների ճամբարը
Բուլղարիայի իշխանությունները կայացրել են երկրի հարավ-արևելքում գտնվող Հարմանլի քաղաքի ճամբարն ընդարձակելու որոշում, ինչի արդյունքում հնարավոր կլինի այնտեղ մոտ 3 հազար մարդ ընդունել, հաղորդում է РИА Новости-ն:
BNR ռադիոկայանը նշում է, որ Բուլղարիայի փախստականների գործակալությունը 800 հազար եվրո գումարի տենդեր է հայտարարել: Գումարը տրամադրվելու է փախստականների համար նոր բնակելի շենքերի կառուցման, տեսագրման համակարգերի տեղադրման, ջրատար խողովակների և կոյուղու համակարգի անցկացման համար: Ներկա պահի դրությամբ ճամբարում գտնվում է մոտ հազար փախստական:
Novinite գործակալությունը նշում է, որ վերջին երկու ամիսների ընթացքում փախստականների հոսքն ավելացել է համարյա հինգ անգամ: