Հայաստան վերադարձան Ռիո 2016-ի մեդալակիր մարզիկները (լուսանկարներ, տեսանյութ)
Զվարթնոց օդանավակայանն ու օդանավակայանի հարակից տարածքը բազմամարդ է. Հայաստան վերադարձան Ռիո 2016-ի մեդալակիր մարզիկները՝ ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը և արծաթե մեդալակիրներ Միհրան Հարությունյանը, Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը: Զվարթնոց օդանավակայանում վանկարկումները չեն դատարում՝ «Միհրան,չեմպիոն», «Արթուր,չեմպիոն», «Հերոսներ», «Հայաստան», հնչում է ազգային երաժշտություն։
Բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում նաև գյումրեցիներ, եկել են Երևան դիմավորելու Ռիո 2016-ում մեդալներ նվաճած հայ օլիմպիականներին։ Արթուր Ալեքսանյանին դիմավորելու էր երկել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերը Հայաստանի հավաքականն ավարտում է նվաճած 4 մեդալով՝ 1 ոսկի և 3 արծաթ:
Հայաստանին ոսկի պարգևել է հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, իսկ արծաթե մեդալ նվաճել են հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրամարտիկներ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը:
Զվարթնոց օդանակայանում, ի պատիվ օլիմպիական մեդալակիրների շքեղ հրավառություն են կազմակերպել: