Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ՔՊ թեկնածուն Արթուր Համբարձումյանն է
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում կգլխավորի Արթուր Համբարձումյանը։ Այս մասին հայտնի է դառնում կուսակցության Ֆեյսբուքի էջից:
«Գյումրին հայտնի է իր ընդդիմադիր կեցվածքով, ընդդիմադիր կուսակցությունները նախկինում չեն կարողացել ինքնակազմակերպվել և լավ արդյունքներ ցույց տալ այստեղ, ինչը չենք կարող ասել համապետական ընտրությունների մասին»,- կուսակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Նշենք, որ Գյումրիում ավագանու ընտրությունները տեղի կունենան ընթացիկ տարվա հոկտեմբերի 2-ին: