Սիրիական սահմանի կողմից թուրքական Հաթայի նահանգի ուղղությամբ կրակ է բացվել
Սիրիական սահմանի կողմից Թուրքիայի Հաթայի նահանգի Յայլադաղը շրջանի վրա ականանետերից կրակ է բացվել, հայտնում է «Ջումհուրիյեթ» թերթը:
Թերթի փոխանցմամբ՝ կրակը բացվել է Սիրիայի Լաթաքիայի շրջանից, որը գտնվում է նախագահ Ասադին հավատարիմ ուժերի վերահսկողության տակ:
Կրակոցների հետևանքով վիրավորվել է 3 թուրք զինվոր:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի Գազիանթեփի շրջանի գյուղերից մեկում հայտնաբերվել է ոչնչացված անօդաչու սարք: Դեռևս հայտնի չէ, թե սարքը ում է պատկանել:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: