Դոնբասում իրավիճակը կտրուկ սրվել է. 1 օրում շուրջ 700 պայթյուն է որոտացել
Ռուսաստանից հումանիտար օգնության հերթական շարասյունն այսօր առաջին անհրաժեշտության իրեր է հասցրել Ուկրաինայի Դոնեցկ և Լուգանսկ շրջաններ: Ամենաանհրաժեշտ իրերի թվում են 64 տոննա մթերք, դեղամիջոցներ և դասագրքեր:
Այս մասին հայտնում է Ռուսաստանի Առաջին ալիքը` ընդգծելով, որ խաղաղ առաքելության մասնակիցներն իրենց գործն ավարտին են հասցրել բավականին վտանգավոր իրավիճակում:
Նշվում է, որ Դոնբասը վերջին օրերին առավել ինտենսիվ ռմբակոծության է ենթարկվում ուկրաինական զորքերի կողմից: Վերջին մեկ օրում միայն Դոնեցկում և հարակից շրջաններում շուրջ 700 պայթյուն է գրանցվել: