Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանը
Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակը, որում առաջին տեղը զբաղեցրել է «Ժայռ» մականունով հայտնի ամերիկացի դերասան Դուեյն Ջոնսոնը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ջոնսոնը մեկ տարվա մեջ վաստակել է 64,5 միլիոն դոլար` երկու անգամ ավելի շատ, քան 2015 թվականին: Դերասանի համար ամենաեկամտաբեր աշխատանքը դարձել է նրա մասնակցությունը «Մեկուկես լրտես» և «Ֆորսաժ 8» նախագծերին:
Նշվում է, որ ցանկի երկրորդ տեղը զբաղեցրել է Ջեքի Չանը, ով հիմնականում չինական արտադրության ֆիլմերի շնորհիվ 61 միլիոն դոլար է վաստակել: Երրորդ տեղում հայտնվել է Մեթ Դեյմոնը 55 միլիոն դոլար եկամուտով:
Տասնյակում են նաև Թոմ Քրուզը (53 մլն դոլար), Ջոնի Դեփը (48 մլն դոլար), Բեն Աֆլեքը (43 մլն դոլար), Վին Դիզելը (35 մլն դոլար), Շախրուխ Խանը (33 մլն դոլար), Ռոբերտ Դաունի-կրտսերը (33 մլն դոլար) և Աքշայ Քումարը (31,5 մլն դոլար):