Եգիպտոսի իշխանությունները 6 նախարար կփոխեն
Եգիպտոսի իշխանությունները մտադիր են 6 նախարարի փոխել երկրի ներքին առևտրի և գնումների նախարար Հալեդ Հանաֆիի հրաժարականից հետո: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրները:
Նշվում է, որ Հանաֆիի պաշտոնաթողությունը կապված է հետաքննության հետ, որի շրջանակներում պարզվել է, որ տեղացի ֆերմերների աջակցության համար հատկացված միլիոնավոր դոլարներն անհետացել են:
Հալեդ Հանաֆիի պաշտոնից հեռանալու մասին հաղորդել էր «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը` վկայակոչելով կառավարական աղբյուրներին: