Նոր նախագծի շնորհիվ ամերիկացի երեխաները նկարազարդում են սեփական հագուստը (լուսանկարներ)
ԱՄՆ բնակչուհի Ջեյմի Նյուբերին մի օր որոշել է իր դստեր համար զգեստ կարել և որպես դրա էսքիզ օգտագործել աղջկա հեղինակած նկարը:
Ինչպես նշում է Boredpanda.com-ը, զգեստն այնքան է դուր եկել Նյուբերիի դստեր ընկերներին ու նրանց ծնողներին, որ կինը որոշել է իր գաղափարի հիման վրա բիզնես սկսել:
Աղբյուրը մանրամասնում է, որ Նյուբերիի Picture This («Պատկերիր սա») ընկերությունը երեխաներին թույլ է տալիս առցանց տարբերակով ուղարկել իրենց նկարած նկարները, պատվեր անել և այնուհետև փոստով ստանալ արդյունքը` իրենց հեղինակած նկարով զգեստը: