Ալեն Դելոնի կրտսեր որդին մոդել է դարձել (լուսանկարներ)
Հանրահայտ դերասան Ալեն Դելոնի կրտսեր որդին նվաճում է նորաձևության աշխարհը: 22-ամյա Ալեն Ֆաբյեն դարձել է ամերիկյան Theory բրենդի դեմքը: Գովազդային արշավի նկարահանումներն անցկացրել է լուսանկարիչ Դևիդ Սիմսը, ով նախկինում աշխատել է Նատալյա Վոդյանովայի հետ. փոխանցում է loveradio.ru-ն:
Դելոնի համար սա առաջին փորձը չէ մոդելային բիզնեսի ոլորտում: Նախկինում նա համագործակցել է Dior, Gucci և Sauvage բրենդների հետ:
Dior-ի հետ համագործակցությունը, կարելի է ասել, արդեն ավանդույթ է Դելոնների համար: Փետրվարին բրենդի դեմքն է դարձել Ալեն Ֆաբյեն, իսկ մեկ տարի առաջ Eau Sauvage պարֆյումի գովազդային արշավի համար օգտագործվել է նրա հայտնի հոր լուսանկարը:
Մտադիր է արդյոք մոդելը նկարահանվել կինոյում, հայտնի չէ: Սակայն, հարկ է նշել, որ նա չափազանց նման Դելոն ավագին: