Դոնալդ Թրամփը ռուս պարաօլիմպիկ մարզիկներին Օլիմպիադայից հեռացնողներին ապուշ է անվանել
Ինչպես հայտնում է NTV-ն, ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը ապուշ է անվանել նրանց, ովքեր քվեարկել են Պարաօլիմպիկ խաղերի ռուսաստանյան հավաքականին հեռացնելու օգտին:
«Ռուս պարաօլիմպիկ մարզիկներին հեռացնելու մասին որոշումը լիակատար ապուշներ են ընդունել, ովքեր հենց իրական հաշմանդամներ են: Իրենց անպիտանիությունը ոգով և մարմնով ուժեղ մարդկանց վրա բարդելն արդյոք ստորություն և փոքրոգություն չէ՞», - հեռուստաալիքը մեջբերում է ամերիկացի գործչի խոսքը:
Օրեր առաջ Մարզական արբիտրաժային դատարանը որոշում է կայացրել ռուս մարզիկներին չթողնել մասնակցել Ռիոյի Պարաօլիմպիկ խաղերին` Հակադոպինգային միջազգային գործակալության «դոպինգային զեկույցի» պատճառով:
Ռուսաստանի հավաքականը հայց է պատրաստում Եվրոպական դատարան ներկայացնելու համար: