BBC-ն կէկրանավորի Ագաթա Քրիստիի 7 վեպերը
Բրիտանական BBC հեռուստաընկերությունը պատվիրել է վիպասանուհի Ագաթա Քրիստիի 7 ստեղծագործության էկրանավորումը:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, բրիտանուհու ստեղծագործությունների հիման վրա նկարահանված մինի-սերիալները եթեր կհեռարձակվեն հաջորդ 4 տարիների ընթացքում:
Առաջինը կէկրանավորվի «Անմեղության փորձություն» վեպը: Քրիստին ժամանակին խոստովանել է, որ դա իր սիրելի աշխատանքներից մեկն է: Թե որ ստեղծագործությունները կլինեն հաջորդ նախագծերում, դեռ ճշտվում է: Պրոդյուսերները դիտարկում են «Մահը գալիս է վերջում» և «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունները:
Վիպասանուհու պատմվածքներով այս տարի հետաքրքրվել են նաև Հոլիվուդում: Հիշեցնենք, որ դերասան և ռեժիսոր Բեն Աֆլեքը մտադիր է էկրանավորել Ագաթա Քրիստիի ստեղծագործություններից «Մեղադրող կողմի վկան» և ֆիլմում մարմնավորել գլխավոր դերը: