Instagram-ի ամենասիրված սնունդը համբուրգերն է
Համբուրգերը ճանաչվել է Instagram-ի ամենաճանաչված սնունդը, որի լուսանկարներն ամենահաճախն են հրապարակվում: Այդ մասին հաղորդում է Rambler News Service-ը:
Հետազոտության ընթացքում վերլուծության է ենթարկվել ճաշատեսակների ինը միլիոն լուսանկար, որոնք այս ամառ իրենց հաշիվներում հրապարակել են Մոսկվայի, Նյու-Յորքի և Բեռլինի բնակիչները: Պարզվել է, որ համբուրգերների լուսանկարները համացանցում հայտնվել են ամենից շատ:
Մոսկվայում ամենատարածված երկրորդ սնունդը պիցցան է, երրորդը սուշին:
Նյու-Յորքում երկրորդ տեղը զբաղեցրել է պաղպաղակը, իսկ երրորդը պիիցցան է:
Բեռլինի բնակիչների շրջանում ամենից տարածվածների թվում վաֆլիներն են, սուշին, պիցցան և մրգային մյուսլիները: