Թուրք զինվորներին Սիրիա մտնելիս դիմավորել են թուրքմենական ջոկատներն ու սիրիական ազատ բանակը
Թուրք զինվորներին Սիրիա մտնելիս դիմավորել են թուրքմենական ջոկատներն ու սիրիական ազատ բանակը. գրում է «Հյուրրիյեթ» թերթը:
Նշվում է, որ վաղ առավոտյան, երբ թուրքական ԶՈՒ-ի տանկերը մուտք են գործել Հալեպի Ջերաբլուսի շրջան, նրանց մեծ ցնծությամբ դիմավորել են ջիհադականների ջոկատներ, որոնց թվում եղել են թուրքմենական խմբավորումներ: Կապույտ գույնը Սիրիայի տարածքում գտնվող թուրքմենների դրոշի գույնն է:
Ի դեպ՝ թուրքմենական խմբերի անդամները իրենց թևերին կրել են կապույտ, իսկ «Սիրիական ազատ բանակ»-ի անդամները՝ կարմիր թևկապներ: Դա արվել է բախումների ժամանակ միմյանց հեշտ տարանջատել կարողանալու համար:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն այս առավոտ մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Գործողության անունը թուրքական ԶՈՒ-ն կնքել է «Եփրատի վահան»: