«Ժառանգության» անդամ Հովսեփ Խուրշուդյանն ազատ կարձակվի 1 մլն դրամ գրավի դիմաց. դատարանը բավարարեց միջնորդությունը
Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ խուրշուդյանին 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը:
Այս մասին դատարանի բակում լրագրողներին հայտնեց Խուրշուդյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը: Ըստ նրա՝ այժմ հարազատները զբաղվելու են մեկ մլն դրամը մուծելու հարցով, որից հետո Խուրշուդյանն ազատ կարձակվի:
Սեդա Սաֆարյանը նաև ասաց, որ Վերաքննիչ դատարանը օգոստոսի 26-ին քննարկելու է կալանքի որոշումը:
Դատարանի բակում հավաքված աջակիցները գոհ էին վճռից, սակայն դժգոհ էին, որ դատարանն այսօր մերժել էր Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: