Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Август
2016

Արմեն Աշոտյանը բազեականների հետ քննարկել է քաղաքական համակարգի մարտահրավերները

0

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի…

Օգոստոսի 24-ին Ծաղկաձորում ընթացող «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հյուրը նախկին բազեական, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է եղել։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ՀՀԿ փոխնախագահը երիտասարդների հետ խոսել է ամենատարբեր թեմաների մասին։

Անդրադառնալով Հայաստանում քաղաքական կյանքին ու քաղաքական համակարգին՝ Աշոտյանը շեշտել, որ ՀՀ անկախության հռչակագրի ընդունումից ի վեր առ այսօր քաղաքական դաշտը փնտրտուքի և կայացման մեջ է։

«Վերջին ժամանակահատվածում ցայտուն է դարձել քաղաքական համակարգի նոր մարտահրավերների խնդիրը։ Դեռևս 10 տարի առաջ կարող էինք փաստել, որ ՀՀ քաղաքական համակարգը պետք է զարգանա ավանդական, միջազգային, առնվազն եվրոպական քաղաքական համակարգերի օրինակով՝ ընդօրինակելով դասական քաղաքական մոդելները։ Սակայն կյանքն աշխարհում այնքան արագ է փոփոխվում, որ մենք դեռևս չէինք հասել եվրոպական ավանդական քաղաքական մշակույթին, երբ արդեն ինքը՝ եվրոպական քաղաքական մշակույթը, փոփոխվում է։ Եվ այս՝ առաջին հայացքից պարադոքսալ, սակայն կենսական կարևորություն ունեցող երևույթը պետք է շատ սթափ գնահատել»,- ասել է Աշոտյանը։

Այս ամենը, ՀՀԿ փոխնախագահի, հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ փոխվում են տեղեկատվական ներհոսքերը, մարդկանց տեղեկացված լինելու հնարավորությունը։ Արմեն Աշոտյանը նշել է, որ եթե առաջ մարդիկ ավելի շատ քաղաքականության սուբյեկտ էին, ապա այսօր նրանք դառնում են քաղաքականության օբյեկտ։ Քաղաքականության սուբյեկտ էին, քանի որ կար դասական բաժանում, կային քաղաքական կուսակցություններ, քաղաքական վերնախավ, որն իր հերթին բաժանվում էր իշխանության և ընդդիմության, և կար հասարակություն, որն ապրում էր իր կյանքով ու քաղաքական գործիչների հետ առերեսվում էր այնքանով, որքանով իր ընթացիկ պետական կամ ազգային հոգսերն էին պահանջում։

«Այսօր ամբողջ եվրոպական մայրցամաքում, Հայաստանն էլ բացառություն չէ, մենք ականատես ենք լինում քաղաքացիական ակտիվության զարթոնքի, որը հետևանք է տեղեկատվական դաշտի բաց լինելու։ Քաղաքացիները դարձել են ոչ միայն տեղեկատվության սպառող, այլև տեղեկատվություն ստեղծող։ Սա լրջագույն փոփոխություն է քաղաքական կյանքում, որովհետև այլևս բավականին հարթված է սահմանը դասական քաղաքական գործիչների և քաղաքացիների միջև»,- ասել է Աշոտյանը՝ ընդգծելով, որ քաղաքական կուսակցությունները պետք է կարողանան այս նոր մարտահրավերների պայմաններում հանգել նոր ռազմավարությունների։ Պետք է հասկանան՝ ինչպես նոր պայմաններում աշխատել քաղաքական դաշտում, ինչպես ստեղծել գաղափարներ, ծրագրեր, ինչպիսի մարդկանցով այդ ծրագրերը հասանելի դարձնել, և ինչպես այդ մարդկանց ներգրավել քաղաքական կապիտալ ձևավորելիս։ Ստեղծված նոր պայմաններում պետք է կարողանալ ճիշտ կոմունիկացիա, ճիշտ շփման ձև ընտրել հասարակության հետ։

Ընդ որում, ըստ Արմեն Աշոտյանի, այս խնդիրն ունիվերսալ է բոլոր քաղաքական ուժերի համար։ Նա ընդգծեց, որ այսօր քաղաքականության մեջ շատ կարևոր է մարդկանց ներգրավել որոշումների քննարկման, կայացման փուլերին։

Արմեն Աշոտյանը պատասխանեց նաև բազեականների բազմաբնույթ հարցերին։

Հիշեցնենք, որ այս օրերին ընթանում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, որին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից, Ջավախքից և սփյուռքից։ Հավաքը բաժանվում է եռագույնը խորհրդանշող երեք ճակատների, իսկ ճակատները՝ 15-ական ջոկատների, որոնք ներկայացնում են մարզերը, պետական և ոչ պետական բուհերը, հասարակական կազմակերպությունները, ազգային փոքրամասնությունները և այլ կառույցներ։

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин анонсировал большую летнюю спортивную программу


Спорт в России и мире
Москва

Персонажи «Дракошии» и «Команды МАТЧ» примут участие в театрализованном шествии на Московском детском фестивале искусств «Небо» в Парке Горького


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Сюзанн Ленглен

Последний танец Надаля и юбка Сюзанн Ленглен: 6 важных фактов о «Ролан Гаррос»-2024


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В МЧС предупредили об аномальной жаре в Москве в ближайшие дни





Путин в России и мире
Москва

Третий визит Путина: Узбекистан стал Москве ближе Казахстана. Как среагировал Кремль на "заигрывание" Астаны с Лондоном.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Польше заявили о зловещем плане Киева


Навальный в России и мире
Москва

Раз нет протестов, будут санкции: как навальнисты и команда Ходорковского меняют стратегию борьбы с Россией



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Игорь Бутман

Бутман: Путин продолжает играть в хоккей для поддержания спортивной формы



Москва

Электромобиль Xiaomi SU7 начали продавать в России

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net