Մյանմայում երկրաշարժի հետևանքով առնվազն 4 մարդ է մահացել
Մյանմայի կենտրոնական մասում տեղի ունեցած 6.8 մագինտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 4 մարդ է մահացել. հայտնում է РИА Новости-ն:
Երկրի օգնություն հատկացնելու և վերաբնակեցման վարչությունը հաստատել է, որ, իր տվյալների համաձայն, այս պահին երկրաշարժի հետևանքով մահացել է 4 մարդ:
Երկրաշարժը վնասել է նաև 68 պատմական հուշարձաններ, ինչպես նաև բուդդայական տաճար, որը գտնվում է հնագույն Պագանա քաղաքում:
Նշենք, որ այդ քաղաքում կա ավելի քան 2500 բուդդայական տաճար, որոնք կառուցվել են 11-14-րդ դարերում: