Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Август
2016

«Գյուղացիներն անզոր են Ամուլսարի ծրագրի դեմ». գնդեվազցիներն անհանգստացած են, բայց այլևս չեն բողոքի

0

Բնապահպաններն ու Ամուլսարի հարևանությամբ բնակվող Գնդեվազ գյուղի և Ջերմուկ քաղաքի բնակիչները խիստ անհանգստացած են այս տարածքում հանքավայրի շահագործման առթիվ, սակայն բողոքի ակցիա այլևս չեն կազմակերպի:

Գնդեվազի բնակիչ, ակտիվիստ Կարեն Բարսեղյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ չնայած վտանգներին, գյուղացիներն արդեն հարմարվել են ծրագրի հետ, բողոքողներ էլ շատ չկան:

«Բոլորն էլ գիտակցում են, որ վտանգը կա, բայց գիտեն, որ ոչ մի բան չեն կարող անել, իրենք անզոր են ծրագրի դեմ: Ծրագիրն արդեն մեկնարկել է, ու որ բողոքեն էլ, հաստատ չեն դադարեցնի: Նախկինում շատ բողոքներ եղել են, սակայն գյուղացիները չհամախմբվեցին։ Հիմնականում դա էր պատճառը, որ էս ամեն ինչը շարունակվեց, եթե համախմբվեին, հնարավոր է, որ ինչ-որ բան լիներ»,-ասաց ակտիվիստը:

Մոտ երկու տարի առաջ Գնդեվազի բնակիչները բողոքի մեծ ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով հանքի շահագործման դեմ, քանի որ այն կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ տարածքի բնակչության առողջության համար:

Այդ բողոքը, սակայն, արդյունքներ չունեցավ:

Գնդեվազ գյուղի երիտասարդության մի մասն արդեն աշխատանքի է անցել հանքը շահագործող «Գեոթիմ» ընկերությունում:

««Գեոթիմը» ներկայացրել է ծրագիրը ու իրենց ներկայացրածով՝ ամեն ինչ համապատասխանում է ստանդարտներին:  Գյուղի երիտասարդությունը հիմնականում «Գեոթիմում» է աշխատում, գյուղացիներն ասում են, եթե իրենց առողջությանը վտանգ չսպառնա, ինչքան պետք է, կմնան ու կաշխատեն: Մոտակա 5 տարում առողջությանը հաստատ չի սպառնա, հետո արդեն կերևա: Ընկերությունը գյուղացիներին չի մերժում, ուրիշ տեղերից էլ աշխատողներ կան»,-ասաց ակտիվիստը:

Գնդեվազի գյուղապետ Հարություն Մկրտչյանի խոսքով՝ գյուղում անհանգստություն կա նաև այն առթիվ, որ համայնքների խոշորացման ծրագրով իրենց գյուղը մի քանի գյուղերի հետ միանալու է Ջերմուկ համայնքին, ու ստացվում է, հանքի փոշին, վնասակար ազդեցությունները բաժին են հասնելու գնդեվազցիներին, իսկ գումարները տնօրինելու է Ջերմուկի քաղաքապետարանը:

«Մեր ժողովրդի անհանգստությունն այն է, որ հանքը շահագործվելու է, աղտոտվածությունն ազդելու է Գնդեվազի բնակչության վրա, բայց Ջերմուկ համայնքն է տնօրինելու ամբողջ գումարները: Հիմա մեր պահանջը խոշորացման դեմ է: Մտածում էինք, որ Գեոթիմի գումարներով կարելի է գյուղը զարգացնել, բայց պարզվում է, որ մենք հոկտեմբերի 2-ից ոչ մի լիազորություն էլ չենք ունենալու», ասաց գյուղապետը:

Ըստ նրա՝ հանքավայրի շահագործման առթիվ պարբերաբար քննարկումներ են կազմակերպվել գյուղում, սակայն անհանգիստ վիճակ է:

«Էնպես չի, որ համայնքը ուզում է, որ էդ հանքը շահագործվի, ուղղակի առաջարկում են նաև պայմաններ համայնքի բնակչությանը՝ ապահովագրել  հողերը, անասունները, նման առաջարկներ է եղել: Մտավախություն կա ցիանիդի հարթակի հետ կապված, որը շատ մոտ է լինելու մեր համայնքին: Մենք էդ հարցը բազմիցս բնապահպանների հետ բարձրացրել ենք մինչև կառավարություն: Մի մասը լուծումներ ունեցել է, մի մասը՝ դեռ չէ, մի մասին չեն էլ կարողացել պատասխանել, բայց մենք չենք ուզում, որովհետև շատ մոտ է լինելու ցիանիդի հարթակը գյուղին»,- ասաց գյուղապետը՝ հավելելով. «Դա միայն մեր համայնքին չի վերաբերում, ընդհանուր Վայոց ձորին ու Ջերմուկին է վերաբերում: Բոլորն էլ անհանգստացած են: Ո՞նց կարող են մարդկանց համոզել, որ վնաս չի լինելու, եթե բաց հանք է ու գործելու է ցիանիդի հարթակով»:

Ըստ բնապահպանների՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը վտանգավոր է հատկապես նրանով, որ ընկերությունը պատրաստվում է նատրիումի ցիանիդով կույտային տարալվացման եղանակով ոսկու և արծաթի կորզման գործընթաց կազմակերպել, իսկ նատրիումի ցիանիդը չափազանց ուժեղ և արագ գործող թունավոր նյութ է, որը մարդու օրգանիզմ ներթափանցելու դեպքում 2-4 ժամվա ընթացքում առաջացնում է տանջալից մահ: Օֆշորային գոտում գրանցված Lydian International Limited ընկերությանը պատկանող «Գեոթիմ» ՓԲԸ-ն հենց այս խիստ թունավոր նյութի օգնությամբ է նախատեսում իրականացնել ոսկու կորզումը, ամբողջ Վայոց ձորի մարզը սնուցող Արփա գետից ընդամենը 1 կմ հեռավորության վրա, իսկ մոտակա բնակավայրեր Գնդեվազ գյուղից` 1,2 կմ և Ջերմուկ առողջարանային քաղաքից 7,6 կմ հեռավորությունների վրա:

Բնապահպան Լևոն Գալստյանն անթույլատրելի է համարում Ամուլսարի հանքի շահագործումը:

«Դա ներդրում չէ, դա ընդերքի թալանի շարունակության մի մասն է՝ անվերահսկելի ու տարածաշրջանի համար վտանգավոր ռիսկերով: Ոչ մի անկախ մասնագետ չգիտեմ Հայաստանում, որ ասել է, որ այդ հանքավայրը թույլատրելի է, բայց կառավարությունը ոչ մի ուշադրություն չդարձրեց: Իր տված բնապահպանական վնասը շատ ավելին է լինելու, քանի հանքավայրի օգուտն ու ներդրումները»,-ասաց բնապահպանը:

«Գեոթիմին» ուղղված բաց նամակում տարածաշրջանի բնակիչները մասնավորապես գրել են. «Դուք  նշում եք, որ Ամուլսարի ծրագիրը դրական ազդեցություն կունենա հարակից համայքների համար, հանձինս Գնդեվազի, ընդունենք՝ բնակչության  20%-ն  իրենց  և հարազատների  առողջության գնով կաշխատեն  հանքում՝ զրկվելով գյուղատնտեսությամբ  զբաղվելուց:

Խնդրում ենք՝ պարզաբանեք, թե 13 տարի անց, երբ դուք հեռանաք այստեղից, ինչո՞վ պետք է զբաղվեն Գնդեվազում, Կեչուտում. հողագործությունը բացառվում է,  անասնապահությունը բացառվում է, բանվորական աշխատատեղեր չեն լինի:  Գնդեվազ գյուղը ստիպված կլինի տեղահանվել: Ինչպե՞ս եք պատկերացնում Ջերմուկ առողջարանային քաղաքի ապագան»: 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал об открытии нового перехода на вокзал Зеленоград-Крюково


Спорт в России и мире
Москва

VK Fest 2024: Музыка и Развлечения на Открытых Площадках России


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Елена Рыбакина

Рыбакина, Путинцева и Бублик стартуют на Ролан Гаррос. Кто в соперниках и чего ждать?


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Опубликованы рейтинги российских вузов по направлениям





Путин в России и мире
Москва

Путин назвал срок передачи нацпроектов в профильные комиссии Госсовета


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Польше заявили о зловещем плане Киева


Навальный в России и мире
Москва

Раз нет протестов, будут санкции: как навальнисты и команда Ходорковского меняют стратегию борьбы с Россией



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Андрей Макаревич

Андрей Макаревич лишился бизнес-партнера



Москва

вхожу в интернет и меня здесь нет геополитика

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net