Քաբուլում հարձակում է տեղի ունեցել Ամերիկյան համալսարանի վրա. տասնյակ ուսանողներ և դասախոսներ ներսում են
Քաբուլի Ամերիկյան համալսարանում, որը ենթարկվել է գրոհայինների հարձակմանը, մնում են տասնյակ ուսանողներ և դասախոսներ, որոնք չեն կարողանում դուրս գալ շենքից. փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մի խումբ զինված մարդիկ ներխուժել են ուսումնական հաստատություն` նախապես պայթյուն կազմակերպելով:
Համալսարանը շրջափակված է ուժայինների ստորաբաժանումներով:
Ուսանողները և դասախոսներն արգելափակված են մնացել համալսարանում:
«Ես և մյուս ուսանողներն արգելափակված ենք մնացել լսարանում: Լսվում են պայթյուններ, հրաձգություն»,- հեռախոսով հայտնել է ուսանողներից մեկը: