Իտալիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 120-ի. հազարավոր բնակիչներ մնացել են առանց տանիքի
Իտալիայի կենտրոնական շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 120-ի: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը` այս տվյալները հաստատել է երկրի վարչապետ Մատեո Ռենցին, ով գտնվում է տարերային աղետի գոտում:
Նախորդ պաշտոնական տվյալների համաձայն` 73 մարդ էր զոհվել: Տուժածների կամ անհետ կորածների մասին տեղեկություններ դեռևս չկան: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ` հազարավոր բնակիչներ մնացել են առանց տանիքի: RAI News հեռուստաալիքի տվյալներով` զոհերի թիվը կազմում է 129 մարդ:
Հաղորդվում է, որ ամենից շատ տուժել է Լացիո մարզի Ամատրիչե քաղաքը:
Հիշեցնենք, որ 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել անցյալ գիշեր`տեղի ժամանակով 03:36-ին (երն.` 05:36): Այսօր ողջ օրվա ընթացքում կրկին ստորգետնյա ցնցումներ են զգացվել`ամենաուժգինը 4.9 մագնիտուդ հզորությամբ: