Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա հարձակման հետևանքով 1 ուսանող զոհվել է. կան վիրավորներ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա իրականացված հարձակման հետևանքով 1 ուսանող զոհվել է, 14-ը` վիրավորվել:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով առողջապահության մայրաքաղաքային մարմինների ներկայացուցիչներին:
Նախկինում հաղորդվում էր, որ վիրավորում էր ստացել 12 ուսանող: Համալսարանի շենքում գտնվող տասնյակ ուսանողներ և դասախոսներ շարունակում են մնալ շրջափակման մեջ: