Բրյուսելի «Միզող տղային» վերածել են ուկրաինացի կազակի (լուսանկարներ)
Բրյուսելի խորհրդանիշը հանդիսացող «Միզող տղային» ուկրաինական կազակի հագուստ են հագցրել: Ինչպես գրում է Lenta.ru-ն` տվյալ նախաձեռնությունն իրականացվել է Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ, որը նշվում է օգոստոսի 24-ին:
Նախաձեռնությունը կյանքի են կոչել ուկրաինացի դիվանագետները, բելգիական համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև Արձանի ընկերների միության անդամները:
Օգոստոսի 21-ին հաղորդվում էր, որ «Միզող տղային» պատրաստվում են Կիևյան Ռուսիայի ժամանակների իշխանի տարազ հագցնել: Սակայն ավելի ուշ մեկ այլ տարբերակ է ընտրվել:
«Միզող տղայի» արձանը Բրյուսելի քաղաքապետարանը տարբեր կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների խնդրանքով զարդարում է տարբեր կոստյումներով: Քանդակը կրել է Էլվիս Փրեսլիի, հրշեջ փրկարարի, Սանտա Կլաուսի, լատվիացի հոկեիստի և ռուս տիեզերագնացի հագուստներ: