Քուվեյթում ռեկորդային 76.000 դոլարով աղավնի է վաճառվել
Քուվեյթում աճուրդում ռեկորդային 76.300 դոլարով ակրոբատ աղավնի է վաճառվել. գրում է РИА Новости-ն:
Աճուրդում նկարահանված տեսանյութը հայտնվել է սոցկայքերում և օգտատերերի քննադատությունն առաջացրել: Ձայնագրությունում երևում է` ինչպես են պոտենցիալ գնորդներն իրենց առաջարկներն անում, որից հետո թռչնի արժեքը բարձրանում է:
Ռեկորդային գնով վաճառվել է աղավնի, որը պատկանում է տնային աղավնիների հայտնի տեսակին, որոնք ունակ են թռիչքի ժամանակ գլխիվայր պտտվել օդում: