Թուրքիայի իշխանությունները շուրջ 3000 դատավորի են ազատել` Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչության կասկածանքով
Թուրքական իշխանությունները օգոստոսի 24-ին հայտարարել են ավելի քան 2800 դատավորների և դատախազների ազատման մասին:
Ինչպես փոխանցում է DW.com-ը, ընդհանուր առմամբ, Թուրքիայում ազատվել կամ ժամանակավորապես պաշտոնից հեռացվել է մոտ 80 000 մարդ, որոնք աշխատում էին պետական կառավարման մարմիններում, դատական համակարգում, ոստիկանությունում և դատարաններում:
Նրանք բոլորը կասկածվում են հուլիսի 15-ին կազմակերպված հեղաշրջման փորձին ներգրավված լինելու մեջ: Իսկ հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ իշխանությունները կասկածում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին:
Երկրի կառավարությունը հայտարարել է, որ Գյուլենի հետևորդները բազում տարիների ընթացքում ներգրավվել են պետական տարբեր կառույցներում` գործող իշխանությանը տապալելու նպատակով: