Հոգեբանը Մոսկվայում բանկ ներխուժած գործարար Արամ Պետրոսյանին անմեղսունակ է անվանել
Մոսկվայի կենտրոնում «Սիթիբանկի» մասնաճյուղ ներխուժած տղամարդու վարքում և պահանջներում անմեղսունակության տարրեր են նկատվում, ինչպես նաև իր խնդիրների մեջ բոլորին մեղադրելու ցանկություն: Այս մասին Life.ru-ին հայտնել է հոգեբան Ալեքսանդր Ֆյոդորովիչը:
«Ասել, որ սնանկացումը հիվանդություն է, տարօրինակ է: Դա իրավականորեն ամրագրված նորմալ ընթացակարգ է: Նա չի հասկանում, թե ինչ է իր հետ կատարվում: Դա սթրեսային վիճակ է: Նրա խոսքում կա մի շարժառիթ, որ մեղավոր են բոլորը: Նա ինքն իրեն շրջափակման մեջ է դնում», - ասել է հոգեբանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ի երեկոյան մոսկովյան բանկ է ներխուժել 1961 թվականին ծնված ռուսաստանաբնակ գործարար Արամ Պետրոսյանը, ով տարիներ շարունակ բիզնեսում խնդիրներ է ունեցել և արդյունքում սնանկացել է:
Վերջինս պահանջ է ներկայացրել, այն է՝ Ռուսաստանում պետական մակարդակով սնանկացած մարդկանց հիվանդ համարել, որոնց պետք է բուժել և վերականգնել: