Վրաստանում Ռուսաստանի հետ սահմանին «օրենքով գող» է ձերբակալվել
Վրաց-ռուսական սահմանին ձերբակալվել է նախկինում դատապարտված 27-ամյա «օրենքով գող» Լ.Բ.-ն. ասվում է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրությունում:
Ոստիկանության տվյալների համաձայն` նրան ձերբակալել են այն պահին, երբ Ռուսաստանից մեկնել է Վրաստան և փորձել է հատել պետական սահմանը:
Լ.Բ.-ն «օրենքով գող» է դարձել 2014-ին: նա ընդունում է «գողական աշխարհը» և բազմիցս մասնակցել է հավաքներին:
Քրեական գործը հարուցվել է «օրենքով գողի» կարգավիճակում լինելու հոդվածով, ինչը Վրաստանում պատժվում է 7-9 տարի ազատազրկմամբ` տուգանքով կամ առանց դրա: