Genesis G90. Hyundai-ն գաղտնազերծել է իր նորագույն շքեղ բրենդի առաջին ներկայացուցչին (լուսանկարներ)
Hyundai-ն ներկայացրել է իր նոր շքեղ Genesis ապրանքանիշի առաջին ներկայացուցիչին, որը հավասարը հավասարի պես մրցակցելու է ճապոնական Lexus, Infiniti մոդելների և եվրոպական մրցակիցների հետ:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը` կորեական ընկերության նորագույն մոդելը միավորում է դիզայնի, տեխնոլոգիական արժանիքների և անվտանգության առաջատար տարրերը:
Genesis G90 մոդելը համալրվում է երկու տեսակի շարժիչով` 3.3 լիտր ծավալային V-6 երկտուրբո շարժիչով կամ 5 լիտր ծավալային V-8 շարժիչով, որոնք երկուսն էլ հասանելի են ետնաքարշակ կամ լիաքարշակ համակարգով:
Մեքենայի ինտերիերը ևս աչքի է ընկնում շքեղության առանձին տարրերով: 12.3 դյույմ անկյունագծով բարձրորակ էկրանը, որը տեղադրված է ղեկի կողքին, պատված է փայտե գեղեցիկ շրջանակով: