Դովլաթովի մասին ֆիլմը վարձույթում կլինի 2017-ին
Ալեքսեյ Գերման կրտսերի «Դովլաթով» ֆիլմը վարձույթում կլինի 2017-ին. այս մասին հայտնել է անձամբ ռեժիսորը:
«Ֆիլմը նկարահանվել է և կիսով չափ մոնտաժված է, կթողարկվի 2017-ին: Գարնանը կամ, ավելի ճիշտ, աշնանը»,- ասել է ռեժիսորը` նշելով, որ ֆիլմի աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել կես տարի անց:
Նա նաև հայտնել է, որ ֆիլմի հանդեպ հետաքրքրություն են հայտնել 5-6 արտասահմանյան ընկերություններ, սակայն լայն վարձույթի հույս կա նաև Ռուսաստանում:
Ռեժիսորն ընդգծել է, որ ֆիլմը կենսագրական չէ, այն ավելի շատ «հարգանքի տուրք է այն ժամանակաշրջանի տաղանդավոր մարդկանց», որ շրջանում ապրել է Դովլաթովը: Սյուժեի հիմքում` հորինված հատված է գրողի կյանքից: Գերման կրտսերը պատմել է, որ ֆիլմի հեղինակներն ամբողջ ընթացքում կապի մեջ են եղել գրողի այրու և դստեր հետ, ում հետ քննարկել են սցենարը և գլխավոր դերակատարի ընտրությունը. փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: