Մոսկվայում ձերբակալել են Շաքրո Մոլոդոյի ենթադրյալ հանցակիցներին
Մոսկվայում ձերբակալել են կազմակերպված խմբավորման անդամներին, ովքեր գործում էին «օրենքով գող» Զախարի Կալաշովի անունից, ով առավել հայտնի է որպես Շաքրո Մոլոդոյ:
BBC-ի փոխանցմամբ` խմբավորման 5 անդամի ձերբակալության մասին հաղորդում է ՌԴ ՆԳՆ կայքը: Գերատեսչությունում կարծում են, որ խմբավորման ղեկավարը մերձմոսկովյան Վիդնոե քաղաքի բնակիչն է: ՆԳՆ-ի տվյալներով` խմբավորումը զբաղվում էր ձեռներեցներից գումար կորզելով:
Խուզարկման ժամանակ ոստիկանները խմբավորման անդամների մոտից առգրավել են մարտական զենք, ինչպես նաև ձայնագրություններ և փաստաթղթեր, որոնք բացահայտում են նրանց վարած գործունեությունը:
Ոստիկանության տվյալներով` խմբավորումը գործում էր անվտանգության մասնավոր կազմակերպության անվան ներքո: