Գիտնականները պատրաստվում են ուշագրավ հայտարարություն անել Երկիր մոլորակի նորահայտ նմանակի մասին
Տիեզերքում առկա 100 մլրդ աստղերից մեզ ամենամոտ գտնվողներից մեկում կարող է այլմոլորակային կյանք գոյություն ունենալ` Եվրոպական հարավային աստղադիտարանի նոր հայտնագործության համաձայն:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը` Եվրոպական հարավային աստղադիտարանն այսօր պատրաստվում է հայտարարություն անել վերջերս մեր գալակտիկայի հարևանությամբ հայտնաբերված մոլորակի մասին, որը կարող է կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ապահովել:
Այս մասին ավելի վաղ արված հայտարարությունների համաձայն` գիտնականները Երկրի նմանակ նոր մոլորակ էին նկատել, որը պտտվում է Proxima Centauri աստղի ուղեծրում, որն էլ իր հերթին Արեգակին ամենամոտ հարևան աստղն է: