ՔՊ–ի ցուցակը Վանաձորի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Արամ Խաչատրյանը
Վանաձորում այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի նիստը, որի ընթացքում որոշվել է, թե ով է գլխավորելու կուսակցության ցուցակը Վանաձորի քաղաքապետի ընտրություններում:
Վանաձոր համայնքի ղեկավարի ընտրությունում ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի տարածքային կառույցի ղեկավար Արամ Խաչատրյանը:
ՔՊ-ի Վանաձորի ավագանու ցուցակի առաջին հնգյակը.
1. Արամ Մայիսի Խաչատրյան
2. Բաբկեն Արմենի Կարապետյան
3. Անդրեյ Սերժիկի Ղուկասյան
4. Շուշանիկ Հենրիկի Ոսկանյան
5. Տիգրան Սեդրակի Գյոկչակյան
Հիշեցնենք, որ Վանաձորում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին: