Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Август
2016

Հայաստանում առկա է հասարակական մտածողության փոփոխությունների անհրաժեշտություն. Լ. Մկրտչյան 

0

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /USAID/ հայաստանյան առաքելության նորանշանակ տնօրեն տիկին Դեբորա Գրիսերին, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աշխատակիցներին:

ՀՀ կրթության և գիտության նախարարը, ողջունելով  հյուրերին` շնորհավորել է Դեբորա Գրիսերին և փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրին նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել  Հայաստանում իրենց առաքելության մեջ: Լևոն Մկրտչյանը բարձր է գնահատել Հայաստանում USAID-ի ծավալած գործունեության` մասնավորապես ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցության մակարդակը:

«Ամերիկյան մի քանի ծրագրեր կան, որոնք ինձ համար կարևոր են ինչպես կրթության, այնպես էլ` քաղաքական առումով, խոսքը վերաբերում է «Խաղաղության կորպուսի» հետ համագործակցությանը, որի գաղափարախոսության մեջ ամփոփված է ամերիկյան ժողովրդի ավանդական  հանդուրժողական և բազմաբևեռ մտածողությունը: Վերջերս ծանոթացա նաև «Դասավանդիր Հայաստան» կազմակերպության գործունեությանը, որի գաղափարախոսության հիմքը ևս ամերիկյան մտածողությունն է:  Խորապես համոզված եմ, որ Հայաստանում առկա է առաջին հերթին հասարակական  մտածողության փոփոխությունների անհրաժեշտությունը և վստահ եմ, որ այս ուղղությամբ շատ ծրագրեր համատեղ կյանքի կկոչենք», -նշել է Լևոն Մկրտչյանը:

Նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է կրթության համակարգի  կարևոր մարտահրավերները` մասնավորապես առանձնացնելով հանրակրթության և բուհական համակարգերի բարեփոխումները: Հանրակրթության համակարգում նախարարն առանձնացրել է հատկապես փոքր դպրոցների պահպանման խնդիրը: Այս համատեքստում նախարար Մկրտչյանը կարևորել է փոքր դպրոցների պահպանման հայեցակարգի մշակումը:  Անդրադառնալով բարձրագույն կրթության բարեփոխումների անհրաժեշտությանը` նախարարն ընդգծել է այդ գործընթացում կրթության որակի ապահովման գործոնը: Նա շեշտել է համալսարանական կրթության ինքնավարության բարձրացման հարցը` ընդգծելով  կառավարման խիստ կենտրոնացված լինելու հանգամանքը: Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը  քայլեր է ձեռնարկում նաև հակակոռուպցիոն ռազմավարության համատեքստում` փորձելով  բեռնաթափել  կառավարման կենտրոնացվածությունը:

«Մեր առաջնահերթություններն են կրթության որակի բարելավման ապահովումը,   համալսարանական կրթության ինքնավարության բարձրացումը և համակարգի կառավարման արդյունավետությունը»,-նշել է նախարարը և հույս հայտնել, որ  բարձրագույն կրթության և ետբուհական մասնագիտական կրթության նոր օրենքի ընդունմամբ բազմաթիվ հարցեր կկարգավորվեն:  

Նախարարը պատվիրակության ղեկավարի ուշադրությունը հրավիրել է նաև այն հանգամանքի վրա, որ  Համաշխարհային բանկի  վարկային ծրագրերը կրթության կառուցվածքային խնդիրների լուծմանը մեծապես նպաստելուց հետո պետք է ուղղվեին  բովանդակային խնդիրների լուծմանը: Խոսելով կրթության համակարգում ներկայում ՀԲ վարկային ծրագրով   իրականացվող հանրապետության մի շարք դպրոցների նորոգման աշխատանքների մասին` Լևոն  Մկրտչյանը   ցանկություն է հայտնել ՀԲ-ի հետագա վարկային միջոցներն ուղղորդել կրթության որակի բարձրացման ծրագրերին, որոնք կնպաստ ն  բարձրագույն կրթության և ավագ դպրոցի բովանդակության և որակյալ կրթության ապահովմանը:

ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրն իր խոսքում ընդգծել է. «Կրթության և գիտության նախարարության հետ մեր ամուր գործընկերությունը հիմնվում է ընդհանուր արժեքների վրա, որոնցից մեկն էլ այն է, որ կրթությունը մարդու իրավունք է, որը կենսական ու առանցքային դերակատարում ունի անհատի և սոցիալ-տնտեսական զարգացման հարցում: Միացյալ Նահանգների համար երեխաների իրավունքների պաշտպանությունը ևս շարունակում է մնալ գերակա խնդիր, ինչը կիսում են նաև մեր գործընկերներն այստեղ՝ Կրթության և գիտության նախարարությունում ու Հայաստանի կառավարության մյուս օղակներում: Պատրաստ ենք շարունակել մեր գործընկերությունը այս և այլ կարևոր հարցերի շուրջ»,- նշել է ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը:

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин сообщил о планах благоустройства Южного округа Москвы


Спорт в России и мире
Москва

Сделано в СССР. Первое историческое ралли в Москве стартует 2 июня


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Дарья Касаткина

Касаткина о романе Синнера и Калинской: рада, больше ничего не хочу говорить


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Суд четвертый раз обязал бизнесмена возместить ущерб, нанесенный землям Люберец





Путин в России и мире
Москва

Власти Зимбабве поблагодарили Москву за помощь в период засухи


Лукашенко в Беларуси и мире
Минск

Минск приостановил действие ДОВСЕ




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Суд Москвы продлил арест трем адвокатам Навального по делу об экстремизме



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Анастасия Волочкова

Маленький Душанбе под крылышком щедрой балерины: загородный особняк Анастасии Волочковой наводнили особенные таджики



Москва

Почему церкви придется съехать из здания в старом городе и что думают адвокаты ЭПЦ МП

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net