Աշխարհի ամենամեծ օդանավն ընկել է Անգլիայում թեստային թռիչք իրականացնելիս
Անգլիայում թեստային թռիչք իրականացնելիս ընկել է աշխարհի ամենախոշոր օդանավը՝ Airlander 10-ը: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Սարքը ստեղծող ընկերության՝ Hybrid Air Vehicles-ի տվյալներով՝ տեղի ունեցածի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Օդանավն ընկել է հեռագրային սյանը հարվածելուց հետո:
Նշվում է, որ դա սարքի երկրորդ թեստային թռիչքն էր։ Ինչպես և առաջին անգամ՝ դրա թռիչքը մեկնարկել է Կարդինգթոն աերոդրոմից՝ Լոնդոնից 73 կիլոմետր դեպի հյուսիս:
Airlander 10-ն ինքնաթիռի, ուղղաթիռի և դիրիժաբլի հիբրիդ է: Հելիումով լցված 92 մետրանոց օդանավը կարող է օդում մնալ երկու շաբաթ: