Գրիզման. Չեմ ուզում մեծամիտ թվալ, բայց արժանի եմ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
Ֆրանսիայի հավաքականի ու Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարծում է, որ արժանի է 2015/16 մրցաշրջանի արդյունքում Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուն: Ֆրանսիացին Կրիշտիանու Ռոնալդուի ու Գարեթ Բեյլի հետ հավակնում է այդ մրցանակին:
«Հպարտ եմ, որ նախորդ մրցաշրջանի արդյունքում Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի երեք թեկնածուներից մեկն եմ: Դա խոսում է այն մասին, որ ճիշտ ճանապարհի վրա եմ և պետք է նույն ուղղությամբ շարժվեմ:
Չեմ ուզում մեծամիտ թվալ, բայց ես արժանի եմ այդ մրցանակին, չէ որ հիանալի մրցաշրջան եմ անցկացրել ակումբի ու հավաքականի կազմում:
Ցավոք, տիտղոս չնվաճեցինք: Դա ծանր հարված էր մեր թիմերի ու երկրպագուների համար»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: