«Սիրիական ազատ բանակն» ԻՊ-ից խլել է 4 գյուղ, սպանվել է ԻՊ-ի 46 անդամ
Սիրիայի Ջերաբլուս շրջան մտած «Սիրիական ազատ բանակը» (գործում է Սիրիայի իշխանության դեմ) «Իսլամական պետություն» խմբավորումից կարողացել է խլել 4 գյուղ, գործողության ընթացքում սպանվել է ԻՊ-ի 46 ահաբեկիչ: Վերջինը գրավվել է Քեքլիջե գյուղը, որը Թուրքիայի սահմանից 5 կիլոմետր է հեռու, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Նշվում է, որ միջազգային կոալիցիոն ուժերը Ջերաբլուսի շրջանում շարունակում են օդային հարվածներ հասցնել ԻՊ-ին, թուրքական ԶՈՒ-ն ԻՊ-ի ահաբեկիչներին հասցնում է նաև հրետանային հարվածներ:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն այս առավոտ մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: